SMM (Սոցիալական Մեդիայի Մարքեթինգ) Մենեջեր

Yerevan, Armenia
VEON Armenia – Marketing Department /Մարքեթինգի ծառայություն
Հիմնական պարտականություններ`

Սոցիալական ցանցերում Ընկերության նախագծերի խթանման ռազմավարության և կոնցեպցիայի մշակում, ինչպես նաև իրականացման բոլոր փուլերում վերահսկողություն. մտահղացում, վերլուծություն, ռազմավարություն, բյուջետավորում, նախապատրաստում, գործարկում, ուղեկցում, զարգացում և արդյունքների ամփոփում;  
Սոցիալական ցանցերում նոր էջերի ստեղծում և գործող էջերի վարում; 
Գործունեության նոր ուղղությունների մշակում և իրականացում, սոցիալական ցանցերում ապրանքանիշի հետևորդների քանակի ավելացման ապահովում; 
Ընկերության ընդհանուր հաղորդակցությունների ռազմավարությանը համահունչ արդյունավետ գովազդային արշավների կազմակերպում (միջոցառումներ, ակցիաներ, մրցույթներ և հարցումներ) սոցիալական ցանցերում; 
Հրապարակումների համար որակյալ կոնտենտի ապահովում, ներառյալ`ֆոտո, վիդեո և տեքստային նյութերը;
Սոցիալական ցանցերի ամենօրյա մոնիտորինգի իրականացում. հաշվետվությունների ձևավորում, վիճակագրության վարում, ներառյալ կայքի հաճախելիության և առանձին հաղորդակցությունների դիտման  վերլուծություն;
SMM –ի խթանման և էլեկտրոնային հաղորդագրությունների առաքման արդյունավետության վերլուծություն և գնահատում:

Անհրաժեշտ պահանջներ և հմտություններ`
Բարձրագույն կրթություն, ցանկալի է մարքեթինգի, լրագրության  կամ հասարակայնության հետ կապերի ոլորտներում;
Առնվազն 2 տարվա աշխատանքային փորձ համապատասխան ոլորտում;
Մարքեթինգի հիմունքների և սոցիալական ցանցերում հաղորդագրությունների կառուցման իմացություն;
SMM մեթոդների իմացություն;
Թվային վերլուծության վարման համակարգի, արդյունավետության գնահատման չափանիշների իմացություն;
E-mail ծառայությունների հետ աշխատելու փորձը դիտվում է առավելություն;
Գովազդային տեքստերի ստեղծման փորձ, գրավիչ տեքստեր գրելու ունակություն;
Հաջողությամբ իրականացված նախագծերի պորտֆոլիոյի առկայություն; 
Էլեկտրոնային հաղորդագրության սերվիսների հետ աշխատանքային փորձը դիտվում է առավելություն;
Հաղորդակցվելու հմտություններ;
Նախաձեռնողականություն և հնարամտություն;
Ժամանակը կառավարելու ունակություն;
Համակարգչային գերազանց հմտություններ;
Հայերեն, ռուսերեն և անգլերեն լեզուների վարժ իմացություն:  

Փոխհատուցումներ և արտոնություններ՝
Բժշկական ապահովագրություն;
Ծառայողական բջջային կապ:

Աշխատանքը Վեոն-ում ենթադրում է ունենալ գործարար էթիկայի բարձր մակարդակ, պահպանել մեր իրավական  պահանջները, ընկերության արժեքները և մեր Վարքագծի կանոնագրքի, ներքին քաղաքականությունների ու  ընթացակարգերի  պահանջները։ Մեր նորարարության և առաջինը լինելու ոգին արտացոլված է մեր հիմնական արժեքներում՝ լինել հաճախորդին նվիրված, նախաձեռնող, նորարար, համագործակցող և ազնիվ։ Ազնվությունը պահանջում է գործել էթիկայի պահանջներին համաձայն, բարեխիղճ և անկեղծ։
 
 
Մենք աշխատանքի հավասար հնարավորություններ ենք առաջարկում բոլորին, անկախ ռասայական պատկանելությունից, մաշկի գույնից,  սոցիալական ծագումից, կրոնից, սեռից, ազգային պատկանելությունից, սեռական կողմնորոշումից, տարիքից, քաղաքացիությունից, ամուսնական կարգավիճակից, հաշմանդամությունից կամ գենդերային ինքնությունից։
 
Սեղմելով «Դիմել սույն աշխատատեղին» կոճակը, դուք հաստատում եք, որ կարդացել, հասկացել և լիովին համաձայն եք  Դիմողների անձնական տվյալների մշակման ծանուցմանը։
ՎԵՈՆ Արմենիա ընկերությունը չի ընդունում ինքնակենսագրականներ աշխատանքի գործակալություններից։ Խնդրում ենք չուղարկել ինքնակենսագրականներ միջնորդ ընկերություններին,  ՎԵՈՆ-ի աշխատակիցներին կամ ՎԵՈՆ խմբի անդամ այլ ընկերությունների հասցեներին։ ՎԵՈՆ ընկերությունը պատասխանատու չէ այն ծախսերի համար, որոնք առնչվում են առանց պահանջի ներկայացված ինքնակենսագրական տվյալներին։

ԴԻՄՈՂՆԵՐԻ ԱՆՁՆԱԿԱՆ ՏՎՅԱԼՆԵՐԻ ՄՇԱԿՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԾԱՆՈՒՑՈՒՄ ԵՎ ՀԱՄԱՁԱՅՆՈՒԹՅՈՒՆ