Կաբելագործ-զոդողներ Երևան, Արմավիր, Էջմիածին, Արարատ, Վեդի, Արտաշատ, Նաիրի, Հրազդան, Մասիս, Կապան, Գավառ, Սևան, Գորիս, Սիսիան, Մարտունի, Սպիտակ, Եղեգնաձոր քաղաքներում

Republic of Armenia
VEON Armenia – Technical Unit/Տեխնիկական բլոկ
Full-time
“Վեոն Արմենիա”ընկերությունը (Beeline ապրանքանիշ)`ապագայում նախատեսված և ակնկալվող թափուր հաստիքների բազան համալրելու նպատակով  փնտրում է Կաբելագործ-զոդողներ Երևան, Արմավիր, Էջմիածին, Արարատ, Վեդի, Արտաշատ, Նաիրի, Հրազդան, Մասիս, Կապան, Գավառ, Սևան, Գորիս, Սիսիան, Մարտունի, Սպիտակ քաղաքներում:

Հիմնական պարտականություններ`
Բարձրության վրա կատարվող կապի օդային գծերի շահագործման տեխնիկական սպասարկում և վերանորոգում:
Կապարային, պոլիէթիլենային, պոլիքլորվինիլային թաղանթներով մալուխների զոդում;
Կապի կոյուղային կառույցների սպասարկում; Կապի կաբելային գծերի շահագործում;
Բաշխիչ պահարանների, արկղերի և այլ կաբելային վերջույթային սարքավորումների մոնտաժում:    

Անհրաժեշտ պահանջներ և որակավորումներ՝
Միջին մասնագիտական կամ միջնակարգ կրթություն;
Աշխատանքային փորձը համապատասխան ոլորտում ցանկալի է;
 Գծերի և գծա–մալուխային կառույցների տեխնոլոգիաների իմացությունը ցանկալի է;
Հաղորդակցվելու ունակություն, ճկունություն;
Թիմում աշխատելու ունակություն; 
Պատրաստակամություն փոփոխություններին
Բարդ իրավիճակներում կողմնորոշվելու ունակություն;
Պատասխանատվության զգացողություն և ճշտապահություն;
Համակարգչային գիտելիքների իմացությունը ցանկալի է։

Փոխհատուցումներ և արտոնություններ՝
Բժշկական ապահովագրություն
Ծառայողական բջջային կապ
Այլ արտոնություններ։


Աշխատանքը Վեոն-ում ենթադրում է ունենալ գործարար էթիկայի բարձր մակարդակ, պահպանել մեր իրավական  պահանջները, ընկերության արժեքները և մեր Վարքագծի կանոնագրքի, ներքին քաղաքականությունների ու  ընթացակարգերի  պահանջները։ Մեր նորարարության և առաջինը լինելու ոգին արտացոլված է մեր հիմնական արժեքներում՝ լինել հաճախորդին նվիրված, նախաձեռնող, նորարար, համագործակցող և ազնիվ։ Ազնվությունը պահանջում է գործել էթիկայի պահանջներին համաձայն, բարեխիղճ և անկեղծ։
 
 
Մենք աշխատանքի հավասար հնարավորություններ ենք առաջարկում բոլորին, անկախ ռասայական պատկանելությունից, մաշկի գույնից,  սոցիալական ծագումից, կրոնից, սեռից, ազգային պատկանելությունից, սեռական կողմնորոշումից, տարիքից, քաղաքացիությունից, ամուսնական կարգավիճակից, հաշմանդամությունից կամ գենդերային ինքնությունից։
 
Սեղմելով «Դիմել սույն աշխատատեղին» կոճակը, դուք հաստատում եք, որ կարդացել, հասկացել և լիովին համաձայն եք  Դիմողների անձնական տվյալների մշակման ծանուցմանը։
ՎԵՈՆ Արմենիա ընկերությունը չի ընդունում ինքնակենսագրականներ աշխատանքի գործակալություններից։ Խնդրում ենք չուղարկել ինքնակենսագրականներ միջնորդ ընկերություններին,  ՎԵՈՆ-ի աշխատակիցներին կամ ՎԵՈՆ խմբի անդամ այլ ընկերությունների հասցեներին։ ՎԵՈՆ ընկերությունը պատասխանատու չէ այն ծախսերի համար, որոնք առնչվում են առանց պահանջի ներկայացված ինքնակենսագրական տվյալներին։

ԴԻՄՈՂՆԵՐԻ ԱՆՁՆԱԿԱՆ ՏՎՅԱԼՆԵՐԻ ՄՇԱԿՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԾԱՆՈՒՑՈՒՄ ԵՎ ՀԱՄԱՁԱՅՆՈՒԹՅՈՒՆ