Գրասենյակային հավելվածների մշակման ավագ մասնագետ

Yerevan, Armenia
VEON Armenia – Technical Unit/Տեխնիկական բլոկ
Full-time
Հիմնական պարտականություններ՝

Ստեղծել նոր ֆունկցիոնալ՝ մշակման ընթացիկ պլանների հիման վրա;
Նախագծել տվյալների բազայի ընդհանուր կառուցվածքը;
Մասնակցել նոր գործառույթների նախագծման աշխատանքներին;
Օպտիմալացնել և լրամշակել գործող կոդերը: 

Անհրաժեշտ պահանջներ և հմտություններ`

Բարձրագույն տեխնիկական կրթություն;
Ցանկալի է առնվազն 2 տարվա փորձ համապատասխան ոլորտում;
PHP,JavaScript, MySQL, MS SQL, PostgreSQL իմացություն;
AJAX/JavaScript/HTML/CSS իմացություն;
Բարդ կոդեր կարդալու գիտելիքներ;
UNIX և Windows համակարգերի իմացություն,;
Ինքնուրույն և թիմում աշխատելու ունակություններ, նոր գիտելիքներ ձեռք բերելու պատրաստակամություն;
Խնդիրների լուծման արդյունավետ եղանակներ տրամադրելու ունակություններ;
Հաղորդակցվելու գերազանց հմտություններ և բարդ իրավիճակներում մարդկանց հետ շփվելու կարողություն;
Հայերեն և ռուսերեն լեզուների վարժ իմացություն, տեխնիկական անգլերենի իմացությունը ցանկալի է: 

Փոխհատուցումներ և արտոնություններ՝
Ծառայողական բջջային կապ;
Բժշկական ապահովագրություն;
Այլ արտոնություններ:

Լրացուցիչ տեղեկությունների համար կարող եք այցելել մեր վեբ կայքը` 
Աշխատանքը Վեոն-ում ենթադրում է ունենալ գործարար էթիկայի բարձր մակարդակ, պահպանել մեր իրավական  պահանջները, ընկերության արժեքները և մեր Վարքագծի կանոնագրքի, ներքին քաղաքականությունների ու  ընթացակարգերի  պահանջները։ Մեր նորարարության և առաջինը լինելու ոգին արտացոլված է մեր հիմնական արժեքներում՝ լինել հաճախորդին նվիրված, նախաձեռնող, նորարար, համագործակցող և ազնիվ։ Ազնվությունը պահանջում է գործել էթիկայի պահանջներին համաձայն, բարեխիղճ և անկեղծ։
 
 
Մենք աշխատանքի հավասար հնարավորություններ ենք առաջարկում բոլորին, անկախ ռասայական պատկանելությունից, մաշկի գույնից,  սոցիալական ծագումից, կրոնից, սեռից, ազգային պատկանելությունից, սեռական կողմնորոշումից, տարիքից, քաղաքացիությունից, ամուսնական կարգավիճակից, հաշմանդամությունից կամ գենդերային ինքնությունից։
 
Սեղմելով «Դիմել սույն աշխատատեղին» կոճակը, դուք հաստատում եք, որ կարդացել, հասկացել և լիովին համաձայն եք  Դիմողների անձնական տվյալների մշակման ծանուցմանը։
ՎԵՈՆ Արմենիա ընկերությունը չի ընդունում ինքնակենսագրականներ աշխատանքի գործակալություններից։ Խնդրում ենք չուղարկել ինքնակենսագրականներ միջնորդ ընկերություններին,  ՎԵՈՆ-ի աշխատակիցներին կամ ՎԵՈՆ խմբի անդամ այլ ընկերությունների հասցեներին։ ՎԵՈՆ ընկերությունը պատասխանատու չէ այն ծախսերի համար, որոնք առնչվում են առանց պահանջի ներկայացված ինքնակենսագրական տվյալներին։

ԴԻՄՈՂՆԵՐԻ ԱՆՁՆԱԿԱՆ ՏՎՅԱԼՆԵՐԻ ՄՇԱԿՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԾԱՆՈՒՑՈՒՄ ԵՎ ՀԱՄԱՁԱՅՆՈՒԹՅՈՒՆ